Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՌԴ Բելգորոդի մարզի օդային տարածքում ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 6 ուկրաինական ԱԹՍ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Դեկտեմբերի 5-ին` Մոսկվայի ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով` 21:00) կանխվել է Կիևի ռեժիմի կողմից ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը», — նշել են գերատեսչությունում։

Նշենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Please enter a valid URL