Search
Close this search box.

«Իրավունք». Զարուհի Փոստանջյանը սկանդալ է սարքել «Մայր Հայաստանում»

«Իրավունքին» որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Մայր Հայաստան» դաշինքի առաջին նիստից, երբ հայտնի է դարձել, որ վերջիններս ընտրվել են ավագանի։ Մասնավորապես, այդ նիստին Անդրանիկ Թեւանյանը հայտարարել է, որ իրենց թիմը պետք է միանա Հայկոյին, որպեսզի քաղաքային իշխանության, այսպես ասած, «ռույլը վերցնեն» իրենց ձեռքը։

Վերջինիս հայտարարությունից հետո տեղից վեր է թռել Զարուհի Փոստանջյանը ու սկսել Թեւանյանի վրա, բառի բուն իմաստով, հարձակվել` մեղադրելով նրան ծախվելու մեջ: «Մանդատ չվերցրած` ծախվեցի՛ր, արա», — ըստ աղբյուրի ասել է Փոստանջյանը եւ շրխկացնելով դուռը ներկաների վրա` հեռացել։

Նկատենք, որ հենց նման «մանր-մունր» ինտրիգների արդյունքում էլ 9 տոկոս ձայն հավաքած ՔՊ-ն այսօր ղեկավարում է մայրաքաղաքը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL