Search
Close this search box.

ՄՔԴ նախկին դատախազը Ադրբեջանի կողմից Արցախի նախկին ղեկավարների ձերբակալությունն անվանել է «ցեղшսպшնությшն գագաթնակետ»

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Արցախի նախկին առաջնորդների ձերբակալությունն Ադրբեջանում անվանել է «ցեղասպանության գագաթնակետ», հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) X-ում (նախկին Twitter)։ «Նրանց բանտարկությունն ուղերձ է հայերին։ Եթե ​​վերադառնաս Լեռնային Ղարաբաղ, քեզ սովամահ կանեն, կնվաստացնեն կամ կսպանեն։

Այս մարդկանց գերեվարումը ցեղասպանության գագաթնակետն է»,- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Ցեղասպանության կոնվենցիայի 75-րդ տարելիցի նվիրված միջխորհրդարանական հանդիպման ժամանակ ասել է նա: Օկամպոն հիշեցրել է, որ Ադրբեջանի զինված ուժերի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իր տները, իսկ Հայաստան վերաբնակվելու ճանապարհին ադրբեջանցիները գերել են բազմաթիվ պետական ​​պաշտոնյաների:

Սեպտեմբերի 30-ին հայտնել էինք, որ Ադրբեջանում կալանավորվել են Արցախի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը և Արցախի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, որոնք ավելի վաղ գերեվարվել էին Բաքվի կողմից։ Դավիթ Բաբայանը գերեվարվել էր սեպտեմբերի 30-ին, իսկ Լևոն Մնացականյանը՝ սեպտեմբերի 29-ին։ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը՝ ՀՀ պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրը, ևս սեպտեմբերի 29-ին էր գերեվարվել։

Սեպտեմբերի 28-ին գերեվարվել էր նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Հոկտեմբերի 3-ին հայտնի էր դարձել Արցախի երեք նախկին նախագահների և ԱԺ նախագահի գերեվարման մասին, որոնց Ադրեջանն ավելի ուշ՝ հոկտեմբերի 5-ին, ձերբակալել էր։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը չորս ամսով կալանավորել է Արցախի երկու նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։

Please enter a valid URL