Search
Close this search box.

ՖՈՏՈ. Համացանցի օգտատերերը ծաղրել են Օլիմպիական խաղերին մասնակցող ամերիկացի չմշկորդների համազգեստը

ԱՄՆ-ի չմշկավազքի օլիմպիական հավաքականի համազգեստն արժանացել է համացանցի օգտատերերի երկիմաստ արձագանքին. շատերը ծաղրել են համազգեստի ոտքերի արանքի ներդիրը, որը գույնով տարբերվում է կոստյումի մյուս տարրերից:

Օգտատերերի մեկնաբանություններին անդրադարձել է «РИА Новости»-ն:

«Ենթադրում եմ, որ չմշկորդների համազգեստի դիզայնում ինչ-որ իմաստ կա, սակայն սա չափազանց տարօրինակ տեղ է բաց գույնի շրջան տեղադրելու համար»,- գրել է Քրիստինա Սթիվենս անունով օգտատերը:

 «Ով էլ լինի ԱՄՆ-ի հավաքականի չմշկորդների կոստյումների դիզայները՝ նա կամ հումորիստ է, կամ այլասերված, կամ էլ երկուսը միասին»,- գրել է Rich Dollaz-ը:

«Ինձ համար կարևոր չէ՝ ինչ գիտական հիմնավորում կա, սակայն դա ոչ այնքան լավ տեսք ունի»,- նշել է Դարեն Ռովելը:

«ԱՄՆ-ի օլիմպիական կոմիտեն պետք է լուծարվի չմշկորդների այսպիսի խայտառակ համազգեստին հավանություն տալու համար: Ահավոր է»,- գրել է Elvis Coal-ը:

Համազգեստն արտադրող Under Armour ընկերության ներկայացուցիչները բացատրել են, որ ազդրային հատվածների համար այլ գործվածք օգտագործելն անհրաժեշտություն էր:

«Մենք բազմաթիվ գործվածքներ փորձարկեցինք՝ ազդրերի շփումը հնարավորինս նվազեցնելու համար: Այդ հատվածում այլ գույնի օգտագործումը կնվազեցներ դրա գործածության արդյունավետությունը»,- հայտնել է ընկերությունը՝ նշելով, որ ամերիկացի մարզիկները հավանում են համազգեստն ու հաճոյախոսություններ ստանում այլ երկրների ներկայացուցիչներից:

Please enter a valid URL