Search
Close this search box.

Անձրև, թաց ձյուն. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը

Երևանում դեկտեմբերի 7-ի ցերեկը, 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է անձրև, գիշերը և առավոտյան՝ մառախուղ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մարզերում դեկտեմբերի 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ի գիշերը, 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 6-ի և 9-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 4-ին, 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Please enter a valid URL