Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Վեճ, քաշքշուկ. Լարված իրավիճակ Ալավերդու համայնքապետարանում. ուղիղ միացում

Ալավերդու համայնքապետարանում այս պահին լարված իրավիճակ է: Բանն այն է, որ ՔՊ խմբակցությունը որոշել է իշխանազավթում իրականացնել եւ ազատվել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանից, որը «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ է: Այսօր նախատեսված է ավագանու նիստը, որի ընթացքում քննարկվելու է Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացը:

Առավոտից համայնքապետարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ են հավաքված, որոնք թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցներին, նաեւ ընդդիմադիր խմբակցությունների անդամներին մուտք գործել շենք: Դրսում հավաքվածները վանկարկում են «Թամազյան, Թամազյան»:

«ՔՊ խմբակցությունը ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, մի քանի մարդկանց եւ ոստիկանության ուղեկցությամբ ներս է մտել, եւ այս պահին թույլ չեն տալիս համայնքի աշխատակիցներին եւ ավագանու անդամներին ներս մտնել: Հակաօրինական գործընթաց է սկսվել ոստիկանության աջակցությամբ: Սա ես համարում եմ ժողովրդավարության տապալում»,- ասաց Արկադի Թամազյանը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 10-ին Ալավերդիում նախատեսված է ավագանու նիստ։ Անցած շաբաթ օրը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու Մեսրոպ Առաքելյանը համատեղ ասուլիսում բարձրաձայնեցին, որ ՔՊ-ականները ցանկանում են անվստահություն հայտնել Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանին։
Կոալիցիոն հուշագրով քաղաքի ղեկավարումն իրականացնում են ՀԱԿ-ն ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։

ՔՊ-ն ցանկանում է համայնքի ղեկավար ընտրել Դավիթ Ղումաշյանին, որը պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում: Նա նախկին ՀՀԿ-ական է, եւ ըստ մամուլի տեղեկությունների՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հովանավորյալն է:

 

Please enter a valid URL