Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ. Ինչ է կատարվում Ալավերդիում

Ալավերդու համայնքապետարանում այս պահին լարված իրավիճակ է: Բանն այն է, որ ՔՊ խմբակցությունը որոշել է իշխանազավթում իրականացնել եւ ազատվել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանից, որը «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ է: Այսօր նախատեսված ավագանու նիստը, որի ընթցքում քննարկվելու է Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացը:

Առավոտից համայնքապետարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ են հավաքված, որոնք թույլ չեն տալիս համայնքապետարանի աշխատակիցներին, նաեւ ընդդիմադիր խմբակցությունների անդամներին մուտք գործել շենք: Դրսւում հավաքվածները վանկարկում են «Թամազյան, Թամազյան»:

Նշենք, որ արդեն ամիսներ շարունակ ՔՊ-ն տպալում է ավագանու նիստերը, իսկ այսօր արդեն անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել:

«Մեր խմբակցությունը ԱԺ պատգամավորի, մի քանի մարդկանց եւ ոստիկանության ուղեկցությամբ ներս է մտել, եւ այս պահին թույլ չեն տալիս համայնքի աշխատակիցներին եւ ավագանու անդամներին ներս մտնել: Հակաօրինական գործընթա է սկվել ոստիկանության աջակցությամբ: Սա ես համարում եմ ժողովրդավարության տապալում»,- ասաց Արկադի Թամազյանը:

Please enter a valid URL