Search
Close this search box.

Ծեծկռտուք՝ Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում. հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աշակերտը օրեր անց մահացել է

Դեկտեմբերի 2-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ 15-ամյա Նարեկ Հ.-ն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոյեմբերի 23-ին՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից:

Այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Վաղարշապատի շտապօգնության բժիշկների կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել Նարեկ Հ.-ն:

Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ:Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վիրահատարանում, իսկ երեխայի ծնողը իրենց հայտնել է, որ նա հեծանիվից վայր է ընկել:

Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում երեխային, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ա. Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ. Միքայելյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ նոյեմբերի 17-ին, ժամը 12:00-ի սահմաններում Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի հրապարակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Նարեկ Հ.-ի, Արմավիրի մարզի բնակիչներ 16-ամյա Արայիկ Կ.-ի և 16-ամյա Մելիք Կ.-ի միջև, որի ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել Նարեկ Հ.-ին, ով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաաղրշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվելու է նաև ՝ երեխային ինչի՞ հետևանքով է պատճառվել մահ, քանի որ կան նաև տեղեկություններ, որ նա ունեցել է առողջական խնդիրներ:
Արայիկ Կ.-ն և Մելիք Կ.-ն սովորում են Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում:

Please enter a valid URL