Search
Close this search box.

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ձյան առատ տեղումների ֆոնին առնվազն 46 չվերթ է հետաձգվել, ևս 5-ը` չեղարկվել։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` «Яндекс Расписание» ծառայության տվյալներին հղումով։

Հաղորդվում է, որ Մոսկվայի ժամանակով 06։39-ի (Երևանի ժամանակով՝ 07։39) դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 13 չվերթ, չեղարկվել՝ 4-ը, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 10 չվերթ, չեղարկվել՝ մեկը, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 23 չվերթ։

Please enter a valid URL