«Հայասաթ-1» արբանյակի հետ հաջողվել է կապ հաստատել: Հայտնում են «Բազումք» տիեզերքի հետազոտման կենտրոնից:
«Անկախ Հայաստանում ստեղծված առաջին արբանյակն արդեն 3 օր է՝ տիեզերքում է:
Ուրախ ենք տեղեկացնել, որ մենք հաջողությամբ հետևում ենք մեր «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակին:
Այն աշխատանքային վիճակում է և փոխանցում է իր պարբերական ազդանշանները:
Հաջորդ փուլում մենք կշարժվենք առաջ` ինչպես նախատեսել ենք:
Շնորհավորում ենք թիմին և մեր բոլոր աջակիցներին»,- հայտնում են կենտրոնից:
Հավելենք, որ «Հայասաթ-1»-ը ստեղծվել է «Բազումք»-ի և Center for Scientific Innovation and Education-ի կողմից: