Համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ անհայտ անձը մոտենում է փողոցում հավաքված հնդիկ երիտասարդներին ու պահանջում հանել զինվորական բաճկոնը։ Միջադեպից ժամեր անցջ Անգիթ Ռամը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու շնորհակալություն հայտնել Մարի Պապյանին՝ նոր բաճկոնի համար։
Մարի Պապյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շատ քչերը իմ ծանոթներից գիտեն էս դեպքի մասին, բայց ես էն որ ամբողջ կյանք կհիշեմ։
Տարիներ առաջ Թբիլիսիից Բուլղարիա պետք ա թռնեի, մենակ էի, աղքատ ուսանող։
Մի 3 ժամ կար դեռ թռիչքին, որոշեցի մի քիչ քնեմ ու մի քիչը ո՞րն ա, թռիչքս բաց թողեցի ․․․ նենց ահավոր էր, ինձ շատ մեղավոր էի զգում, մոտիս գումարը չէր հերիքում նոր տոմսի։ Տենց նստած լացում էի նեռվերիցս, դե էլ ի՞նչ անեի, ու ինձ մոտեցավ մի հնդիկ տղա, խոսեցինք ու ինձ հանեց 200$ տվեց առանց մի րոպե երկմտելու։ Ես շոկի մեջ էի ․․․
Հետո պատմեց իր պատմությունը, ոնց ա իրան մի անծանոթ մարդ օգնել շատ ծանր իրա համար կյանքի փուլում, ու իրան ասել ա, որ երբ տեսնի մեկին, ով իր օգնության կարիքն ունենա, անպայման օգնի։ Ու նույն խորհուրդն էլ ինքն ինձ տվեց․․․
Ինչ վերաբերում ա Անգիթի դեպքին, ժող ջան, ես իրան օգնել եմ մեր բոլոր հայերի անունից, քանի որ չէի ուզի մեր մասին տենց վատ կարծիք կազմեին ․․․
Շնորհակալ եմ բոլորիդ լավ խոսքերի համար ․․․
Եկեք բարի լինենք։