«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության շենքի վերանորոգման աշխատանքները կարծես ավարտվում են, եւ գործը հասել է կահույքի թարմացմանը։ Այդ առիթով Ամանորին ընդառաջ՝ նոյեմբեր ամսին, վարչապետի աշխատակազմը մի շարք պետգնումներ է կատարել, որոնցով վարչապետի աշխատակազմի համար նոր կահույք է ձեռք բերվել։
Գնվել է 3 հատ սեղան՝ պատին ամրացվող, 189 հազար դրամ արժողության փափուկ բազմոց, մուտք-ելքի գրանցման սարքեր, 5 մլն 540 հազար դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի գրասենյակային սեղան-աթոռներ, 853 հազար դրամի խոհանոցային կահույք եւ այլն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում