«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ կենտրոնական գրասենյակում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հերթական կուսակցական հավաքն է եղել, որի մասին կցկտուր` երկու տող տարածեցին, թե քննարկել են «Կուսակցության գործունեությանն առնչվող հայեցակարգային եւ գաղափարախոսական բնույթի հարցեր»։ ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ թեման եղել է «սուվերենությունը եւ անկախությունը»։
Փաշինյանը մի քանի ժամ հնարավորություն է տվել թիմակիցներին՝ տեսակետ հայտնել այս թեմայի շուրջ, փորձելով ցույց տալ, թե իբր հաշվի է առնում բոլորի կարծիքը, եւ դրանք ուղենիշային են իր համար։ Պատմեցին, որ վերահաստատել է ՌԴ-ի նկատմամբ քաղաքականության հիմնավորվածությունը՝ ասելով, որ նույն տեմպով կշարունակեն, թեեւ չափը չեն անցնի, քանի որ Հայաստանը տնտեսական եւ անվտանգային հարցերում կախված է ՌԴ-ից։
Բայց չի ասել՝ Պետերբուրգ կմեկնի, թե ոչ: Չի խոսել նաեւ նույն օրը Իջեւանի ու Ղազախի սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նախագահների հանդիպման մասին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում