Search
Close this search box.

Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է

Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ախոյանի պաշտպան Գոռ Վարդանյանը։

Արագած Ախոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով և գրավով:

«Տնային կալանքը նախատեսված է երեք ամիս ժամկետով, գրավի չափը երկու միլիոն ՀՀ դրամ է»,- ասել է Վարդանյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանին կալանավորելու պատճառների մասին: Ըստ հաղորդագրության՝ վերջինս կալանավորվել էր՝ բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու համար:

Please enter a valid URL