Search
Close this search box.

Առանձնակի դшժшնությամբ սպшնnւթյnւն՝ Լոռու մարզում

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյուլագարակ գյուղի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են գլուխը ջնջխված կնոջ դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 93-ամյա Արաքսյա Առաքելյանի դին և արնանման հետքեր:

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև՝ արդյո՞ք սպանությունը զուգորդվել է տունը թալանելով: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Please enter a valid URL