Search
Close this search box.

«Առաջարկում եմ բանակցություններ անցկացնել սահմանին կամ երրորդ երկրում». ինչ է հայտարարել Բայրամովը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Երևանին առաջարկել է բանակցություններ անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին կամ չեզոք երրորդ երկրում:

Սկոպյեում ԵԱՀԿ ԱԳՆԽ 30-րդ նիստում իր ելույթի ժամանակ Բայրամովն ասել է նաև, որ «ՀՀ-ի հետ խաղաղության շուրջ բանակցությունների գործընթացում կան որոշակի դժվարություններ ու մարտահրավերներ»:

Նրա խոսքով՝ «Երևանն անհիմն դանդաղեցնում է այդ գործընթացը, և մի շարք երկրներ փորձում են Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նախագծել իրենց աշխարհաքաղաքական խաղերը: Չնայած դրան՝ Ադրբեջանը վճռական է տրամադրված խաղաղության օրակարգում առաջընթացի հասնելու հարցում»:

Please enter a valid URL