«Հրապարակ»-ի հարցազրույցը՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ:
— Դեկտեմբերի սկզբին քննիչ հանձնաժողովը կավարտի աշխատանքը։ Ըստ Ձեզ՝ Արցախի իշխանավորներից էլ ո՞ւմ պետք է կանչեն հարցաքննության, օրինակ` նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին, ով պնդում է, թե հարցաքննվել եք Դուք, Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունյանին պե՞տք է լսի քննիչ հանձնաժողովը։
— Կանչում են` ի՞նչ անեն։ Նախ, Գուրգեն Ներսիսյանը չի կարա ինձ հարցաքննի, ինձ հետ հարցաքննություն էլ չի եղել։ Ես չգիտեմ՝ ինքն ինչի համար ա ասում, որ հարցաքննվել եմ, ինձ համար էլ ա զարմանալի։ Իմ հայտարարության տեքստից Ձեր թերթը բառեր է տպել, բայց դա հայտարարության տեքստ ա, որն իմ էջում դրված ա։
— Սամվել Շահրամանյանին մեղադրում եք Արցախը հանձնելու մեջ, պայմանականորեն ինչպե՞ս եք պատկերացնում նրա պատիժը։
— Ես գտնում եմ, որ Սամվել Շահրամանյանը պետք է պատասխան տա, իրենք պիտի դատվեն, ինքն անձամբ պիտի դատվի։ Շահրամանյանն ինձ ակնարկելով ելույթ էր ունենում, ասում էր՝ ծանր հանցագործությունների համար դատված չի։ Ես հասկանում եմ, թե ինչ կոնտեքստում ա դա ասել։ Հիմա ծանր հոդվածներով պիտի դատվի, Հայաստանի սահմանը հատելուց հետո պիտի ձերբակալվեր։ Ես քննչականում փաստեր եմ բերել ու հիմնավորել, թե ինչու։
— Նույնն ասե՞լ եք քննիչ հանձնաժողովում։ Ինչպե՞ս է ստացվում, որ հանձնաժողովի աշխատանքն ավարտվում է, բայց ո՛չ Արցախից, ո՛չ Հայաստանից որևէ պաշտոնյա դեռ պատասխան չի տվել պատերազմի պարտության համար։ Ինչպե՞ս պետք է գործի հանձնաժողովը, որ արդյունավետ լինի աշխատանքը, վստահո՞ւմ եք հանձնաժողովի կազմին, ժամանակին անվստահություն էիք հայտնում։
— Թույլ տվեք՝ գնահատական չտամ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, ես իրենց բոլոր հարցերին պատասխանել եմ՝ և՛ վերջից, և՛ դեմից՝ սպառիչ։
Մանրամասները՝ թերթի համարում: