Թվերը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում են, ով այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018-ի հունվարին աճել է 10.2 տոկոսով: Աճ է գրանցվել գրեթե բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների գծով: Արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 47.6, արտահանման ու ներմուծման ցուցանիշների աճի դինամիկան՝ համապատասխանաբար 45.2 և 48.9 տոկոս է: