Search
Close this search box.

Մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի հանդիպումը՝ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների աշխատանքի շրջանակում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին:

Կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ այն կկայանա նոյեմբերի 30-ին։

Please enter a valid URL