Search
Close this search box.

Գողություն Երևանում. Մատենադարանի գիտական մասնաշենքից գողացել են արժեքավոր ափսեներ

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ փետրվարի 20-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Գրիգորյանը Ոստիկանության Կենտրոնական բաժին տեղեկացրել է, որ նույն օրը, ժամը 18։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մաշտոցի պողոտայի 53 հասցեում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի 3-րդ հարկում տեղի ունեցած միջոցառման ժամանակ գողություն են կատարել։

Կ. Գրիգորյանը, ով աշխատում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում՝ որպես դասախոս, հայտնել է, որ գողացել են արույրից (լատուն) պատրաստված ափսեներ։

Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Վնասի չափը պարզվում է։

Կայքը նաև տեղեկացնում է, որ քիչ առաջ իրենց է զանգահարել Կարեն Գրիգորյան անվամբ քաղաքացին, ով հայտնել է, որ ինքը երգահան է և տեղեկացրեց՝ բարձրացված աղմուկից հետո անհայտ քաղաքացին գողացված ափսեները վերադարձրել է։

Please enter a valid URL