Search
Close this search box.

Ուսանողին անպարկեշտ առաջարկություն անելու մեջ կասկածվող փոխդեկանն առաջին անգամ ֆեյսբուքում գրառում է արել

Երևանի պետական համալսարանում սովորող ուսանողներից ոմանք երեկվանից մեկնարկել ու այսօր շարունակում են ցույց իրականացնել ԵՊՀ-ի տարածքում՝ սատարելու ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանին, ում համալսարանը լքելու հարցը քննարկման փուլում է:
Ի պատասխան՝ ուսանողների այս քայլի փոխդեկան Գևորգ Բարսեղյանը քիչ առաջ ֆեյսբուքում այս օրերին առաջին անգամ գրառում է արել.

Հիշեցնենք, որ արդեն քանի օր է, ինչ մամուլում ակտիվ քննարկվում է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանին ծեծի ենթարկելու մասին լուրերը: Ըստ շրջանառվող լուրերի՝ վերջինս ուսանողուհիներից մեկին անպարկեշտ առաջարկություններ է արել, որի մասին ուսանողուհին տեղեկացրել է իր բարեկամներին, ովքեր էլ եկել և իր աշխատասենյակում ծեծի են ենթարկել փոխդեկանին:

Please enter a valid URL