Search
Close this search box.

Չեմ կարող համաձայնվել, որ այդ փաստաթղթի ստորագրման համար «մենք բոլորս» մեղավոր ենք. Կարեն Հեքիմյան

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ո՞վ է հանձնել Արցախը:
Բաբայան Սամվելն ասում է` Արցախը հանձնել ենք «մենք բոլորս» և շեշտում, որ Արցախի հանձնման հիմքը բացառապես նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է: Միաժամանակ` վերջինս նշում է, որ «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դավաճանական է»:
Անվիճելի է նոյեմբերի 9-ի փաստաթղթի դավաճանական լինելու վերաբերյալ պնդումը: Սակայն, չեմ կարող համաձայնվել, որ այդ փաստաթղթի ստորագրման համար «մենք բոլորս» մեղավոր ենք:

Օրինակ` այդ փաստաթղթի ստորագրման պահին զենքը ձեռքին կռվող իմ հայրենակիցները, նոյեմբերի 10-ին այդ փաստաթղթի դեմ ընդվզողները, նոյեմբերի 10-ից հետո այդ փաստաթուղթն իրավական դաշտում վիճարկողները որևէ մեղք ունենալ չեն կարող: Ավելին` եթե հենց ինքը` Բաբայան Սամվելը նոյեմբերի 9-ին զենքը ձեռքին կռվում էր, նոյեմբերի 10-ին փաստաթղթի դեմ ընդվզում էր, իսկ նոյեմբերի 10-ից հետո այդ փաստաթուղթը վիճարկում էր իրավական դաշտում, ապա նա ևս մեղավոր չէ Արցախի հանձնման համար:
Այս իմաստով, սխալ է այն միտքը, որ Արցախը հանձնել ենք «մենք բոլորս», քանզի առկա է «Արցախը հանձնող» անձանց հստակ շրջանակ:

Please enter a valid URL