Հարավային Կովակսի և Վաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է Թուրքիայում հայ-ադրբեջանական կարգավորման հարցը քննարկելու մասին: Նա այդ մասին գրել է X-ում:
«Երեկ Անկարա կատարած լավ այցից հետո կրկին վերադարձա Բրյուսել։ Քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող ԵՄ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը», — գրել է ԵՄ պաշտոնյան։