Search
Close this search box.

Իuրայելը բոլոր կшնшնց ու երեխшներին ազшտելnւ դիմաց առաջարկ ունի. The Times

The Times-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը հայտնում է, որ Իսրայելի ներկայացուցիչները պատրաստ են Գազայի հատվածում ևս երեք օրով երկարաձգել հրադադարը, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ազատ արձակի պատանդ բոլոր կանանց և երեխաներին։

Ըստ հրատարակության՝ Իսրայելի իշխանությունները կարծում են, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմի առաջին օրը գերի է վերցրել մոտ 100 իսրայելցի կնոջ ու երեխայի։

Իսրայելցի բանակցողները նախկինում ասել էին, որ հրադադարի առավելագույն ժամկետը կլինի տասը օր, սակայն The Times-ը նշում է, որ զինվորականները ցանկանում են վերսկսել հարձակումը Գազայի վրա «մինչ այն կորցնի թափը»:

Please enter a valid URL