Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 5-րդ տուրի խաղերը, պայքարի մեջ մտան E, F, G, H խմբերի թիմերը:
E խմբում «Լացիո»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Սելթիկ»-ին, իսկ «Ֆեյենորդ»-ը զիջեց Մադրիդի «Աթլետիկո»-ին 1:3 հաշվով:
F խմբում «Միլան»-ը պարտվեց Դորտմունդի «Բորուսիա»-ին 1:3 հաշվով, ՊՍԺ-«Նյուքասլ Յունայթեդ» խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
G խմբում Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայում հաղթեց «Լայպցիգ»-ին 3:2 հաշվով, իսկ «Յանգ Բոյզ»-ը երկու գնդակ ուղարկեց «Ցրվենա Զվեզդա»-ի դարպասը:
Եվ H խմբում Դոնեցկի «Շախտյոր»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Անտվերպեն»-ին, «Բարսելոնա»-ն տանը հաղթեց «Պորտու»-ին 2:1 հաշվով: «Բարսելոնա»-ն այս հաղթանակից հետո վաստակեց 12 միավոր և խմբային փուլի վերջին տուրից առաջ ապահովեց փլեյ օֆ փուլի ուղեգիր։