Search
Close this search box.

Բացահայտվել է քшղցկեղի զարգացման ռիսկը մեծացնող չորս հիմնական գործոն

Քաղցկեղի զարգացումը հրահրում են ծխելը, գիրությունը և մի շարք այլ գործոններ, զգուշացրել է ուռուցքաբան Անտոն Բարչուկը։ Նրա խոսքերն այն մասին, թե ինչն է մեծացնում այս մահացու հիվանդության զարգացման ռիսկը, մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։

Գիտական ​​աշխատության մեջ, որի հեղինակներից մեկն էր Բարչուկը, ուռուցքաբանները պնդում են, որ քաղցկեղի որոշ տեսակներ կարելի է կանխել: Նրանց կարծիքով, կան չորս հիմնական գործոններ, որոնք զգալիորեն մեծացնում են քաղցկեղի հավանականությունը։ Դրանք են՝ ծխելը, ալկոհոլի չարաշահումը, գիրությունը և մարդու պապիլոմավիրուսները, նշում են գիտնականները:

Մասնագետները նշել են, որ կանայք ավելի շատ են ենթարկվում քաղցկեղի` ճարպակալման և պապիլոմավիրուսի պատճառով, իսկ տղամարդիկ` ծխելու և ալկոհոլի պատճառով:

Միաժամանակ գիտնականները զգուշացրել են, որ վտանգի տակ են նաեւ երիտասարդները։ Դա բացատրվում է նրանով, որ ծայրահեղ քաղցկեղածին պապիլոմավիրուսները ազդում են սեռապես ակտիվ մարդկանց վրա։

Քաղցկեղի հետազոտման աշխարհի խոշորագույն անկախ կազմակերպության՝ Cancer Research UK-ի տնօրեն Յան Ուոքերը համոզված է, որ միլիոնավոր կյանքեր կարելի է փրկել: Նրա կարծիքով՝ ամենամեծ ազդեցությունը կունենա ծխելը թողնելը։

Please enter a valid URL