Search
Close this search box.

Ռուսաստանում պատերազմ է հայտարարվել «օրենքով գողերի» դեմ. ձերբակալվածների թվում կան հայեր

Ինչպես հայտնի է դարձել Prime Crime գործակալությանը, փետրվարի 16-ին Կրասնոդարում Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները վարչական վերահսկողության խախտման և կեղծ փաստաթղթերի օգտագործման համար ձերբակալել են 39-ամյա «օրենքով գող» Թիմուր Կապբային, ով քրեական միջավայրում առավել հայտնի է որպես Գուլի։

Ըստ օրենքի՝ Կապբային, ով ազատվել է անցած տարվա հոկտեմբերին «Վլադիմիրսկի ցենտրալ» բանտից, որպես բնակության որոշակի վայր չունեցող անձի պարտավորեցրել էին Պատիժների կատարման դաշնային ծառայության շրջանային վերահսկիչ մարմնում ներկայանալ՝ ըստ ազատ արձակման վայրի։ Պարզվել է, որ կանոնավոր ներկայանալու փոխարեն Գուլին կեղծ փաստաթղթերով ուղևորվել է Եվրոպա և Թուրքիա։

Կրասնոդարի երկրամասը Ռուսաստանի միակ տարածաշրջանն է, որտեղ «օրենքով գողերի» քրեական հետապնդումներով մշտական հիմունքով զբաղվում է ոչ միայն ՆԳՆ-ը, այլև Անվտանգության դաշնային ծառայությունը։ Միայն անցած տարի, ըստ Անվտանգության դաշնային ծառայության նյութերի, Կուբանում ձերբակալվել է 3 «օրենքով գող», այդ թվում ծագումով հայ 53-ամյա Գեորգի Մանուկյանը (Չինկա) և 44-ամյա Արա Մուրադյանը (Արա Արմավիրսկի), ինչպես նաև կրասնոդարցի Վլադիմիր Իվանովիչ Վոլկովը (Վոլչոկը)։

Նրանց դեմ առաջադրվել են համապատասխանաբար՝ շորթման, խարդախության և հանցավոր միության կազմակերպման մեղադրանքներ։ Կապբայի դեպքում Անվտանգության դաշնային ծառայության մասնակցությունը բացատրվում է հանցագործության հետաքննությամբ՝ կապված պետական սահմանի խախտման հետ։

Ներկայում Կապբան ենթարկված է 15-օրյա վարչական կալանքի, որի լրանալուն պես նրա դեմ նոր քրեական մեղադրանք կառաջադրվի։

Please enter a valid URL