Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով գազի սակագնի փոփոխության վերաբերյալ հարցին՝ ասել է, որ վերջին վերանայումը եղել է օգոստոսի 1-ին, և գինը մնացել է անփոփոխ. «Սահմանին գազի գնի փոփոխություն եթե չլինի, չեմ կարծում՝ վերանայման գործընթաց սկսվի»,- նշել է պաշտոնյան: