Search
Close this search box.

Ցանկության պարագայում կարող է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կնքվել . Ալեն Սիմոնյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք դրսևորի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ցանկության պարագայում՝ այսօր նոյեմբերի 28-ն է, կարելի է գալիք 15 օրվա ընթացքում խաղաղության պայմանագիրը կնքել, եթե Ադրբեջանի իշխանությունն իրոք քաղաքական կամք դրսևորի։ Կարելի է ասել, որ սկզբունքային գրեթե բոլոր հարցերի շուրջ եկել ենք համաձայնության։ Չեմ ուզում հավելյալ մանրամասներ ու ասել ու դրանով վնասել գործընթացին»,-ասել է նա։

 

Please enter a valid URL