ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեությունն անիմաստ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում` պատասխանելով համապատասխան հարցին ասել է նա։
Խաչատուրյանն ընդգծել է, որ ՀՀ–ն պաշտպանում է արցախահայության իրավունքները։
«Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները գործում են` ի՞նչ անեն։ Հայաստանի Հանրապետություն կա, ՀՀ պետական ինստիտուտները գործում են, և այն ֆունկցիաները, որ նրանք պետք է անեն… ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն»,–նշել է Խաչատուրյանը։
Նախագահը չի համաձայնել նաև լրագրողի այն ձևակերպմանը, թե արցախահայությունը կարծում է, որ ՀՀ–ն չպետք է հանձներ իրենց հայրենիքը թշնամուն․ «Հայաստանի Հանրապետությունը տենց բան չի արել, իսկ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչել է դեռ 1991 թվականին»։
Լրագրողի ճշտող հարց տվեց` այսքան ժամանակ Ալիևը ինչո՞ւ չէր վերցնում Արցախը, նախագահը պատասխանել է․ «թող վերցներ»։