Search
Close this search box.

Գլխավոր դատախազի հրամանով «խիստ նկատողություն»՝ դատախազի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման հիման վրա՝ Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարույթի շրջանակում հաստատվել է, որ Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազը, կարգապահական տույժի ենթարկված լինելու պայմաններում, կրկին խախտել է դատախազի վարքագծի կանոնները:

Մասնավորապես՝ դատախազը դրսևորել է դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր, անբարեկիրթ վարքագիծ, արտահայտել է բառեր, որոնք արատավորում են դատախազության հեղինակությունը:

Կարգապահական վարույթի արդյունքները 2023 թվականի նոյեմբերի 20-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:

Էթիկայի հանձնաժողովը 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ հաստատել է կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:

Գլխավոր դատախազի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի հրամանով՝ Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

Please enter a valid URL