Search
Close this search box.

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը զրուցել է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. ինչ են քննարկել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:

«Բլինքենն ու Փաշինյանը քննարկել են ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամուր և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին: Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնորուշմանն ու տարածքային ամբողջականությանը և ընդգծել ՀՀ հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը, քանի որ մենք աշխատում ենք աջակցել բարգավաճող և ժողովրդավար ապագա կառուցելու նրա տեսլականին»,- ասել է նա:

Ըստ հաղորդագրության՝ «պետքարտուղարը վերահաստատեց Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Իր հերթին, պետքարտուղարության խոսնակի հաղորդագրության համաձայն, նույն օրը պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Please enter a valid URL