Search
Close this search box.

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության հաստատման «պատմական հնարավորության» մասին

«Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրով»: Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային խաղաղության և կայունության ճանապարհն անցնում է համապարփակ խաղաղության համաձայնագրով, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք նաև կարծում ենք, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացումը կարագացնի կարգավորման և խաղաղության գործընթացը։ Թեև Հարավային Կովկասում խաղաղություն, հանգստություն և համագործակցություն հաստատելու պատմական հնարավորություն կա, մենք տեսնում ենք, որ Հայաստանը չկարողացավ պատշաճ կերպով օգտագործել այս պատմական հնարավորությունը։ Մյուս կողմից, բոլոր հարթակներում և ամեն հնարավորության դեպքում Թուրքիան իր ամուր աջակցությունն է հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Այս համատեքստում Թուրքիան չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի, այսպես կոչված, անկախությունը և ցանկանում է, որ այդ վեճերը լուծվեն խաղաղ ճանապարհով՝ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակներում։ Միևնույն ժամանակ, Թուրքիան աջակցում է եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու՝ Վրաստանի ջանքերին»,- ասել է Յաշար Գյուլերը։

Please enter a valid URL