Search
Close this search box.

Նենց չանի՝ Բաքուն վերցնենք, թող զգուշանա. Սասուն Միքայելյան

Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով ԱՄՆ-ում հրապարակված զեկույցի մասին՝ թե 2018թ.-ին հնարավոր է լարվածության էսկալացիա գրանցվի:

«Մեր աշխարհագրական դիրքից, մեր երկրի տնտեսական ընդհանուր վիճակից ելնելով՝ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Եթե դրսից նման տեսակետ է հնչում, ուրեմն հավանաբար գագաթնակետին է հասել այդ ամեն ինչը: Մեր զենքը մեր ազգի համախմբվածությունն է»,- նշեց նա:
Խոսելով բանակի մարտունակության մասին՝ Ս. Միքայելյանն ասաց, որ պատրաստվածությունը երևում է պատերազմի ժամանակ:
«Մենք այդպես զինված չենք, ոնց որ Ադրբեջանը, բայց մենք պատերազմով անցած մարդիկ ենք, մենք գիտենք, որ մենք իրենք հաղթել ենք, չնայած իրենք հզոր են եղել, քան մենք: Առավել ևս այսօր մենք պետք է պատրաստ լինենք, մեր իշխանությունները գոնե այս անգամ հասկանան, որ նման սպառնալիք կա»,- նշեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե Իլհամ Ալիևը հայտարարել է, որ վերադարձնելու է Երևանը, Միքայելյանը հիշեցրեց, որ նա միշտ էլ նման հայտարարություններով է հանդես եկել, ապա հորդորեց. «Նենց չանի՝ Բաքուն վերցնենք, թող զգուշանա: Ինքն իր ժողովրդին է դրանով ոգևորում՝ ասելով, թե Երևան կգրավի, որ մեր հողերն է»:
https://youtu.be/bAkBoxR27Rw

Please enter a valid URL