Օկուպացված Արցախի Իվանյանի շրջանի Մեշալի գյուղում իբրև թե «ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանությանը մասնակցելու» համար մեղադրվող արցախցի Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։
Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ռադմիլա Աբիլովան՝ ի պատասխան Report-ի խնդրանքի։
Նրա խոսքով՝ Բաքվի վերաքննիչ դատարան Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոք է ներկայացվել:
«Խաչատրյանին տեսել եմ նոյեմբերի 24-ին, նա առողջական խնդիրներ չունի, ես նրան բացատրել եմ իր բոլոր իրավունքները», -ասել է Աբիլովան։
Հիշեցնենք, որ Բաքվի զինվորական դատարանի դատավճռով Վ.Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Առաջին 5 տարիները նա պետք է կրի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։