2023 թվականի նոյեմբերի 26-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից պետական սահմանի օդային և ցամաքային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Լեռնային Ղարաբաղի հաշվառում ունեցող 10 հազար 929 անձ, որոնցից 4303-ը վերադարձել են: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
Լրատվամիջոցը նշում է՝ ստացվում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 6626 անձ է հիմնական լքել Հայաստանը:
Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան էր բռնի տեղահանվել 108 հազարից ավելի անձ: