Search
Close this search box.

Երևանում կառուցվող շենքից 32-ամյա տղամարդն ընկել և մшհացել է

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության 46 հասցեում՝ նոր կառուցվող էլիտար շենքում, աշխատակիցը բարձրությունից ընկել և տեղում մահացել է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության ծառայողները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արսեն Թ.-ն է, ով, ժողովրդի լեզվով ասած՝ «խառաչոյի» վրա աշխատանքներ կատարելիս, հավանաբար, երկաթյա սյուները շարժվել են և նա վայր է ընկել: Ժամանած բժիշկների շտապօգնության խումբն արձանագրել է նրա մահը: 

Please enter a valid URL