Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը նոյեմբերի 27-ին ԱՄՆ դոլարը գնում են 398.88 դրամ միջին կշռված գնով և վաճառում 406.24 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից: Նոյեմբերի 26-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքը փոփոխության չի ենթարկվել։ Եվրոն ընդունվում է միջինը 431.09 դրամով, վաճառվում՝ 447.88 դրամով։
Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.16 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.41 դրամով, վաճառվում՝ 4.71 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը չի փոխվել։
Բրիտանական ֆունտը գնվում է 489.23 դրամով, վաճառվում՝ 520.43 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը ևս չի փոխվել։