Search
Close this search box.

«Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ». Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնում իրավապահներին

— ԱԱԾ-ն այսօր հայտնել էր, որ բացահայտվել են նախադպրոցական հաստատություններում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքեր։

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադառնալով թեմային՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այսինքն մանկապարտեզի բալիկների սննդի հաշվին մարդիկ որոշել են հարստանալ։
Ավելի եղկելի է այն փաստը, որ դա արել են հենց մանկապարտեզների անձնակազմի հետ համագործակցությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում իրավապահներին` այս անմարդկային հանցագործության շղթայի բացահայտման համար։

Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Հ.Գ. Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով։

Please enter a valid URL