Search
Close this search box.

Ղրիմում փոթորիկն իր գագաթնակետին կհասնի այսօր կեսգիշերին

Ղրիմում փոթորիկն իր գագաթնակետին կհասնի կիրակի ժամը 21.00-ից մինչև 0.00-ն, հայտնում է Ղրիմի տարածաշրջանային կառավարման կենտրոնը։
«Ղրիմում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել, գագաթնակետն այսօր, ժամը 21.00-00.00»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովն ասել է, որ վատ եղանակի պատճառով Ղրիմում ստեղծվել և աշխատում է օպերատիվ շտաբ։

«Ղրիմի Հանրապետության կառավարության բոլոր անդամները անմիջական կապի մեջ են, բոլոր ծառայությունները բերել են բարձր պատրաստվածության»,- գրել է Ակսենովը Telegram-ի իր ալիքում։

Ղրիմի հյուսիս-արևմուտքում՝ Թարխանկուտ թերակղզում և Չեռնոմորսկոյե քաղաքային տիպի բնակավայրում, Եվպատորիայում, Սևաստոպոլում և արևմտյան ափի գյուղերում մոլեգնում են մինչև 40 մետր վայրկյան արագությամբ քամիներ։

Please enter a valid URL