Search
Close this search box.

ՈւՂՒՂ․ Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլը»․ Հայաստանը ելույթ է ունենալու 8-րդը

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ը։ Հայաստանը մրցույթում ներկայացնում է Yan Girls խումբը՝ «Do it my way» երգով։ Հայաստանը ելույթ է ունենալու 8-րդը։ Այս տարի մրցութին մասնակցում է 16 երկրների ներկայացուցիչ։

Հայաստանից եւս հնարավոր է քվեարկել Yan Girls-ի օգտին։ Քվեարկությունն իրականացվում է jesc.tv կայքի միջոցով, որտեղ կարող եք գտնել բոլոր ելույթների նախադիտումները: Դրանք դիտելուց հետո միայն կարող եք քվեարկել Հայաստանի մասնակիցների եւ ձեր նախընտրած երկու այլ երկրների մասնակիցների օգտին:

Միջոցառումից անմիջապես առաջ քվեարկությունը ժամանակավորապես կդադարեցվի: Ավելի ուշ այն կվերսկսվի մոտավորապես 15 րոպեով: Ելույթներից հետո ձեր ձայները կուղարկվեն քվեարկության թիմին, որտեղ դրանք կվերածվեն միավորների: Մրցույթի հաղթողը կորոշվի առցանց քվեարկության եւ ժյուրիի ձայների միջոցով՝ 50/50 հարաբերակցությամբ: Հաղթող կճանաչվի այն երգը, որը կհավաքի առավելագույն միավոր:

Please enter a valid URL