Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման տարածքում ռուս խաղաղապահի օրվան նվիրված բացվել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին զոհված ռուս խաղաղապահների հիշատակին նվիրված հուշարձան:
Նշենք, որ սեպտեմբերի 20-ին ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ՌԴ խաղաղապահներին տեղափոխող մեքենա է գնդակոծության ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները մահացել են։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ զոհված 5 խաղաղապահների թվում է եղել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ, առաջին կարգի կապիտան 52-ամյա Իվան Կովգանը։
50 տարի է անցել այն օրից, երբ Խորհրդային Միությունն առաջին անգամ խաղաղապահական առաքելություն է իրականացրել Եգիպտոսում՝ հետևելով Սուեզի ջրանցքի շուրջ իրավիճակին:
Դա 1973թ-ի նոյեմբերի 25-ին էր, և այդ օրը համարվում է ռուս խաղաղապահների օր: