Գյուղատնտես Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր ոխերիմ բարեկամ, դաշնակից երկիրը նոր տարվա կապակցությամբ մի թեթև անակնկալ է անում մեզ. Լարսից հետ են դարձվել ձկնամթերքով, լոլիկով, ելակով և այլ գյուղմթերքներով բարձված բեռնատարները»։
Նշենք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։