Իրանի արևմտյան Օշտրանկու լեռներում ձնահյուսի հետևանքով հինգ մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ փրկարարները հինգ լեռնագնացների մարմինները հայտնաբերել են 4150 մետրանոց Սան Բորան լեռան գագաթի մոտ, որը գտնվում է Թեհրանից մոտ 300 կմ հարավ-արևմուտք: Եվս չորս ալպինիստներ փրկվել են և տեղափոխվել հիվանդանոց:
Հավելենք, որ ինը հոգուց բաղկացած թիմը արշավն սկսել էր նոյեմբերի 23-ին՝ չնայած ձնահյուսի հնարավոր վտանգի մասին տեղական իշխանությունների նախազգուշացումներին: