Search
Close this search box.

Ադրբեջանը պետական հեռուստաընկերությամբ Հայաստանի տարածքը ներկայացնում է ադրբեջանական

Ադրբեջանի պետական AZ TV հեռուստաընկերությամբ Հայաստանի տարածքը ներկայացվում է որպես Ադրբեջան։ Այդ մասին հայտնում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ տելեգրամյան իր էջում․

«Ադրբեջանը էլ ի՞նչ պետք է անի իր տարածքային նկրտումները մեր պետության հանդեպ ցույց տալու համար։ Էլ ինչպե՞ս ապացուցեն, որ իրենց Արցախը պետք էր որպես պլացդարմ Հայաստանի դեմ գործողությունների համար։

Եթե հասկանում եք այս ամենի ռիսկը, մեր պետության սպառնալիքները, տեսնում եք գործող իշխանության անպետքությունը ու ուզում եք փոխել այս ամենը, այսօր ժամը 16։00ին եկեք Մաշտոցի պուրակ, մեզ պետք է քո օգնությունը մեր պետության կործանումը կանխելու համար»,- գրել է ադրբեջանագետը։

Please enter a valid URL