Ղազախստանի ՊՆ-ն հերքել է Հայաստանին զենքի մատակարարումների մասին տեղեկությունները։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամիջոցներից։
Հայտարարության մեջ ասվում է, որ մի շարք սոցիալական ցանցերում և լրատվական պորտալներում տարածված հաղորդագրությունները Ղազախստանից Հայաստանին զենք մատակարարելու մասին չեն համապատասխանում իրականությանը։
«Հայաստանի Հանրապետություն ղազախական զենքի ենթադրյալ մատակարարման մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Բացի այդ, 2022 թվականից Ղազախստանը արգելք է մտցրել զենքի և ռազմական տեխնիկայի արտահանման նկատմամբ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։