ՌԴ-ում ապրող հայուհին հարց հղեց վարչապետին, թե հիմա, եթե փչանում են հարաբերությունները ՌԴ-ի հետ, ինչ ապագա է սպասվում այնտեղ ապրող հայերին: Փաշինյանը նշեց, թե Ռուսաստանը նախկինի պես համարվում է բարեկամ երկիր, ամեն ինչ կանենք, որ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները կառուցվեն փոխադարձ հարգանքի, միմյանց շահերը փոխադարձ հարգելու հիման վրա:
«Ինչ վերաբերում է վարորդական իրավունքի վերաբերյալ հարցերին, ապա դեռ մի 10 տարի առաջ խոսակցություն գնաց այդ մասին, ռուսներն ասում էին, որ վարորդականներով ազատ աշխատելու հնարավորություն չի տրվում, քանի որ ՀՀ-ում ռուսաց լեզուն պետական կարգավիճակ չունի: Երբ պատգամավոր էի, մեր ռուս գործընկերներն ասում էին` ռուսերենին տվեք կարգավիճակ և Հայաստանի վարորդական վկայականները կունդունենք»:
Առավել մանրամասն` տեսանյութում: