Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ այսօրվա դրությամբ իրատեսական չի համարում։
«Սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված այն իրավիճակը, որը ստիպեց ԼՂ մեր քույրերին ու եղբայրներին հեռանալ Լեռնային Ղարաբաղից, էթնիկ զտման այդ քաղաքականությունն ու միջավարը չեն փոխվել, հետևաբար, եթե մարդկանց վերադարձն այս պայմաններում իրատեսական լիներ, նրանք այնտեղից չէին հեռանա», — ուղիղ եթերում այս մասին հայտարարեց վարչապետը։
Նա նշեց՝ կառավարությունն ամեն ինչ կանի, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները մնան Հայաստանում։
Փաշինյանը հույս ունի, որ շուտով ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կդիմեն, որ ստանան ՀՀ քաղաքացիություն, որպեսզի լիարժեք ներգրավվեն հայաստանյան կյանքին այն պարագայում, եթե Լեռնային Ղարաբաղ վերադառնալու օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չեն ունենա։