Այս պահին ՀԱՊԿ գործողությունները համապատասխան չեն ՀՀ շահերին։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների տեսահարցերին։
«Կա քաղաքական կամք` ըստ անհրաժեշտության, ՀՀ–ի շահերից բխող որևէ որոշում կայացնելու, և առաջնորդվելու ենք մեր պետական շահերից, այդ թվում` ՀԱՊԿ–ից դուրս գալու կամ չգալու հետ կապված։ ՀԱԿՊ–ի դե ֆակտո գործությունները կամ անգործությունը չեն համապատասխանում Հայաստանի շահերին, և մենք այս հարցը բարձրացնում ենք քննարկումներում։ Մենք ուզում ենք մինչև վերջին հնարավորությունը անել ամեն ինչ ՀԱՊԿ–ին լիարժեք հասկանալու և մեր դիրքորոշումը ՀԱՊԿ–ին հասկանալի դարձնելու համար»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ 2019–ին ՀՀ-ն փորձել է դիվերսիֆիկացնել անվտանգությունը, բայց ՀՀ-ին ասել են` դուք ՀԱՊԿ–ի անդամ եք, մենք չենք կարող ձեզ զենք տրամադրել։
«ՀԱՊԿ–ից չենք կարողանում մեզ անհրաժեշտ աջակցությունը ստանալ, մյուս կողմից այլ տեղերից աջակցությունը ստանալու համար ՀԱՊԿ անդամ լինելը արգելք է լինում»,-ասաց Փաշինյանը։