Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժեղ կամքը միշտ էլ գտնում է հաջողության հասնելու իր ճանապարհը․ Առուշ Առուշանյան

«Ուժեղ կամքը միշտ էլ գտնում է հաջողության հասնելու իր ճանապարհը: Եթե երեխան հետաքրքրվածություն է ցուցաբերում որևէ սպորտաձևի նկատմամբ, ծնողը պետք է խրախուսի և աջակցի երեխային»,-գրում է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը․
«Սպորտը ջանք է, եռանդ, կամքի ուժ։ Հաճախ եմ լսում, որ ծնողները երեխաներին հեռու են պահում սպորտից, քանի որ արտադպրոցական պարապմունքների են տանում, թույլ չեն տալիս, որպեսզի երեխաները զբաղվեն տարբեր սպորտաձևերով։ Եթե կա գիտելիք, բայց չկա կամք, երեխան երբեք չի կարող իր գիտելիքը հաջողությամբ իրացնել։ Սպորտը կոփում է երեխային, սովորեցնում է դիմակայել դժվարություններին, ուժեղ մնալ։
Ուժեղ կամքը միշտ էլ գտնում է հաջողության հասնելու իր ճանապարհը: Եթե երեխան հետաքրքրվածություն է ցուցաբերում որևէ սպորտաձևի նկատմամբ, ծնողը պետք է խրախուսի և աջակցի երեխային»։

Իսկ Գորիսում սպորտը դառնում է ապրելակերպ, այդ ուղղությամբ կարևոր քայլեր են արվում ։

«Գորիսի Մանկապատանեկան մարզադպրոցի շենքը վերակառուցելուց, նոր գույքով վերազինելուց հետո, ստեղծվել են բոլոր նպաստավոր պայմանները սպորտի դերը բարձրացնելու համար։ Այս պահին մարզադպրոց է հաճախում 280 երեխա, նախորդ տարվա համեմատ երեխաների թիվն աճել է 50-ով։ Մարզադպրոցում գործում են մի շարք խմբակներ, նաև նոր խմաբակներ են բացվում։ Անցնող տարում ավելացել են ձյուդոյի և ֆիզիկական պատրաստվածության խմբակներ, բացվել է նաև բռնցքամարտի երկրորդ խմբակը, առաջիկայում նախատեսվում է գործող սպորտաձևերին ավելացնել նաև նորերը։ Մարզադպրոցի սաները պարբերաբար մասնակցում են համապետական և միջազգային մրցաշարերի, գրավում բարձր հորիզոնականներ, նվաճում մեդալներ»,- այս մասին
գրված է Գորիսի համանքապետարանի ֆեյսբուքյան էջում և հրապարակված է տեսանութ․

Please enter a valid URL